Հովհ. Թումանյան «Խելոքն ու հիմարը»

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։

Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

— Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․

— Հե՜յ․․․

Հիմարը կանգնում է։

— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

Ավերակը ձայն է տալի․

֊ Հա՜․․․

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս․․․  — Քանի՞ մանեթ կտաս։

— Տա՜ս․․․

—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։

— Չէ՜․․․

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․

— Արի՜․․․

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․

— Սկի՜․․․

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։

— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․

Մի ոսկի է վերցնում, գալի տուն։

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։ — Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։

— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։

— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․

— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է, որիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։

Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

Առաջադրանքներ

  1. Ընդգծված բառերը դուրս գրեք, բառարանի օգնությաբ դրանց բացատրություններն իմացեք։ բանեցնում-Բանել տալ,
    ջոկ-Ձիերի երամակ,
    մոզի-Երկու տարեկան հորթ,
    թոկ-Թելերից՝ մազից ևն ոլորած կամ հյուսած հաստ առասան, չվան, պարան,
    խարխուլ-Ոչ հիմնավոր, ոչ համոզիչ,
    գանգատ-. Պաշտոնական բողոք որևէ անձի՝ հիմնարկի ևն ապօրինի կամ անճիշտ գործողության՝ արարքի դեմ:
  2. Տեքստից դուրս գրեք 2 հականիշ բառ։ 
    խելոք-հիմար
    ներս-դուրս
  3. Տեքստից դուրս գրեք դարձվածքները, բացատրեք դրանց իմաստները։
    աչքը ծակ-ագահ
    աչքեր չորս անել-շատ զարմանալ
  4. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
    Նրանք երկու եղբայրներ էին, մեկը ագահ էր, մյուսը՝ հիմար։
  5. Մեկնաբանեք հեքիաթի ավարտն, ինչո՞ւ անխելքին ոչ ոք չօգնեց։
    Անխելքին ոչ ոք չօգնեց, որովհետև պատմում էր անհավատալի պատմություններ։
  6. Եթե դուք լինեիք հեղինակը, հեքիաթն ինչպե՞ս կանվանեիք։
    Երկու եղբայրները
  7. Հեքիաթի համար նկար նկարեք։

Աղբյուր, գետ, լիճ

Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիա­նոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճերում և ճահիճներում:
Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մաս` ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:

Երբ ստորերկրյա այդ ջրերը հասնում են ձորակի կամ զառիթափ , գետնի տակից նորից դուրս են գալիս Երկրի մակերես և առաջացնում աղբյուր: Սովորաբար աղբյուրների ջուրը լինում է մաքուր և սառնորակ: Հայաստանում աղբյուր­ներ շատ կան: Աղբյուրների ջուրը մարդիկ օգտագործում են խմելու համար: Աղբյուրից բխող ջուրը մի տեղում երկար մնալ չի կարող, այն սկսում է հոսել որպես փոքրիկ առվակ: ճանապարհին այն կարող է հանդիպել նման այլ առվակների, որոնք միախառնվում են և աջացնում գետակներ, իսկ գետակները` գետեր:
Գետեր էլ կան, որոնք աղբյուրներից սկիզբ չեն առնում: Հրազդան գետը, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից:
Ավելի մեծ գետի մեջ թափվող փոքր գետերը կոչվում են վտակներ:
Որքան շատ են վտակները, այնքան ջրառատ է գետը:
Հատկապես լեռներում գետերը երբեմն մեծ բարձրություններից գահավիժում են որպես ջրվեժներ:
Գետերը մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերի ջրերն անհրաժեշտ են գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին: Գետերի ջրով ոռոգվում են մշակվող հողերը:
Անձրևներից ու հալվող ձյունից, աղբյուրներից, գետակներից ու գետերից ջուրը հաճախ լցվում է Երկրի մակերևույթի իջվածքներն ու վիթխարի գոգերը` առաջացնելով լճեր:
Երկրագնդի ցամաքի` ջրով լցված ընդարձակ գոգավորությունը կոչվում Է լիճ: Լճերն իրենց չափերով, խորությամբ խիստ տարբեր են: Կան ծովերի չափ հսկայական լճեր և այնքան փոքրերը, որոնց մակերեսը մի խաղահրապարակի չափ Է :

Աշխարհի լճերի մեծ մասի ջուրը քաղցրահամ Է, այսինքն’ պիտանի Է խմելու համար: Կան լճեր Էլ, որոնց ջուրն այնքան աղի Է, որ այնտեղ բույսեր չեն աճում, կենդանիներ չեն ապրում: Քաղցրահամ լճերի ջուրը մարդն օգտագործում Է դաշտերը ոռոգելու համար: Այդպիսի լճերում ձուկ են որսում, նավարկում են զբոսանավեր, ափերին կառուցում են հանգստյան տներ:

UNIT 7

PREPOSITION OF PLACE

In-մեջ

In front of-դիմացը

On-վրա

Behind the-ետնամասում

Under-տակը

Next to-մոտ

Between-մեջտեղում

Watching material

Examples

Where is the cat?

The cat is  the box.                                                The cat is   the  box. The cat is  the box.                                               The cat is   the box.

Where is the owl?

The owl is  the box.                The owl is  two boxes.

Where is the girl?

The girl is  the box.

Task 1

Write down where the fish is?

The fish is in the box.

The fish is in the box.

The fish is under the box .

The fish is in front of the box.

The fish is behind the box.

The fish is next to the box.

The fish is between two boxes.

Իմ անհատական ուս. պլան

Ուսումնական տարի, ուսումնական շրջան-2025-2026 ուս․ տարի, ուս․ 3-րդ-շրջան

Սովորողի անուն- ազգանուն-Սուրեն Հարությունյան

Սովորողի դասարան, կազմակերպիչ- 4․3 դաս․ ,Անի Ենգոյան

Սովորողի մարզական ակումբ-հաճախում եմ կարատեյի

Սովորողի ընտրությամբ գործունեություն — անիմացիա դիզայն

Երկարացված օր /նշել նաև կազմակերպչի անունը/ —Անի Ենգոյան

Ինչպե՞ս է սովորողը գալիս դպրոց /եթե դպրոցի երթուղով, նշել երկկողմանի, թե միակողմանի, գրել մեքենայի համարը, վարորդի անունը/ —չեմ օգտվում

Լրացուցիչ կրթություն / խմբակները, գրել դպրոցում, թե դպրոցից դուրս են դրանց հաճախում/ և գրել անվանումը- դպրոցի մեջ կարատեի

Մաթեմատիկա 06,02,2026

  • Ո՞ր  թվին է համապատասխանում  5 հազ․+8 հ․+6 մ․   կարգային գումարելիների գումարին։

1) 586                          2)5860

3)5806                         4)5086

  • Գտիր 9236-ը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։

1)36               2)236

3)0                 4)6

  • 9 կգ705 գ-ն արտահայտիր  գրամներով։

1)975գ      2)9705գ

3)705գ          4)90705գ

  • Թիվը  18-ի բաժանելիս   ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել։

           1)1              2)17

           3)9            4)18

  • Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը,  եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 20 անգամ, իսկ  մյուսը  թողնենք նույնը:

1)  կմեծանա  20 անգամ

2)  կփոքրանա  20 անգամ

3)  կփոքրանա  20-ով

4)  կմեծանա  20-ով

5) նույնը կմնա:

  • Հաշվիր 2880։9-(2‧240-240)+70 արտահայտության արժեքը։ 150
  • Երեք թվերի գումարը 600 է։ Դրանցից  երկուսի գումարը  600 է։ Ո՞րն է երրորդ թիվը։ -0
  • Հաշվիր 6մ7սմ-77սմ  արտահայտության արժեքը։ 5մ 30 սմ
  • Գտիր 6սմ կողմով քառակուսու մակերեսը: 36
  • Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 288 է։ Որո՞նք են այդ թվերը։ 94 96 98
  • Գտիր  այն  թիվը, որը 15-ի բաժանելիս  քանորդում  ստացվում է 17, իսկ մնացորդում՝  12։ 267
  • ՈՒղղանկյան կողմերը 12 սմ և 15 սմ են: Գտիր այն եռանկյան կողմի երկարությունը, որի բոլոր կողմերն իրար հավասար են և պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին: 18
  • Սիրելի´ սովորողներ, այժմ ինքներդ կազմեք խնդիրներ և փորձեք, որևէ ծրագրային հարթակով պատրաստել մաթեմատիկական խաղ:

1) Ո՞ր թվի միավորների թիվը 4 է, տասնյակներինը՝ 7, հարյուրներինը՝ 3։ իմ կազմած խնդիրներ

  1. 734  2) 743  3) 374  4) 347

2) Գտիր 6845-ը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։

  1. 45  2) 845  3) 0  4) 5

3) 8 կգ 350 գ-ն արտահայտիր գրամներով։

  1. 835 գ  2) 8350 գ
  2. 80350 գ  4) 350 գ

4) Թիվը 25-ի բաժանելիս ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել։

  1. 25  2) 24
  2. 1  4) 0

5) Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը փոքրացնենք 5 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը։

  1. կմեծանա 5 անգամ
  2. կփոքրանա 5 անգամ
  3. կմնա նույնը
  4. կմեծանա 5-ով

6) Հաշվիր արտահայտության արժեքը.
3600 : 6 − (3 · 200 − 200) + 40 440


7) Երեք թվերի գումարը 450 է։ Դրանցից երկուսի գումարը 300 է։ Գտիր երրորդ թիվը։ 150


8) Հաշվիր արտահայտության արժեքը.
7 մ 20 սմ − 85 սմ 5մ 35սմ


9) Գտիր 9 սմ կողմով քառակուսու մակերեսը։ 81 սմ


10) Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։

73 75 77

Սպիտակ ծովը

Սպիտակ ծովը գտնվում է Ռուսաստանի հյուսիսում։ Այն շատ գեղեցիկ ծով է՝ լի կղզիներով, ծոցերով և ավազոտ ափերով։ Ծովի շուրջը տարածված է հյուսիսային յուրահատուկ բնություն։

Սպիտակ ծովում ապրում են տարբեր ծովային կենդանիներ։ Երբեմն կարելի է տեսնել նույնիսկ կետեր, որոնք լողում են ծովի մոտ։ Մարդիկ փորձում են պահպանել ծովի մաքրությունը, որպեսզի կենդանիները անվտանգ ապրեն իրենց միջավայրում։

Այստեղ կլիման ցուրտ է։ Ձմռանը Սպիտակ ծովը ամբողջությամբ սառչում է և ծածկվում հաստ սառույցով։ Ամռանը եղանակը զով է, ջուրը մի փոքր տաքանում է, բայց շոգ չի լինում։

Սպիտակ ծովը համեմատաբար ծանծաղ է և հարմար է բնությունը ուսումնասիրելու համար։ Այն կարևոր է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների համար։

Բառարան-սեփական և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական բառերի բառարան

Ախպեր – եղբայր

օքեյ-լավ

լայք-հավանել
Բանան – արքայաթուզ
խոսել – զրուցել
հելնել – բարձրանալ
ջոգել – հասկանալ
Մամա – մայրիկ
Պապա – հայրիկ
Սումկա – պայուսակ

Մաթեմատիկա 05,02,2026

1.Գտիր այն թիվը, որը պարունակում է 4 հազարյակ, 7 տասնյակ և 8
միավոր
1)478 2)4078 3)4708 4)4780։

2.Գտիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր հնգանիշ թվերի գումարը:
1) 10099 2) 10010 3) 100098 4) 99
3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը
մեծացնենք 8 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:
1) կմեծանա 8 անգամ 2) կփոքրանա 8 անգամ
3) կփոքրանա 8-ով 4) կմեծանա 8-ով 5) նույնը կմնա:

4.Գտի՛ր 9729 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը:
1) 9

2) 29

3) 729

4) 0

5. 6556 > 65*6 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք
է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
1) 6

2) 7

3) 8

4) 4

5) 5

6. Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով:
1) 1345, 1356, 1467, 1678
2) 6976, 6965, 6854, 6010
3) 4343, 5787, 1563, 8921
4) 5257, 5563, 6739, 352
5) 8276, 8735, 3459, 9988:

616‧50-84210։70+163 արտահայտության արժեքը կլինի
1) 29434 2) 29400 3)29760 4) 29597

«Գունավոր» ծովեր

+Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով, բացի Հարավային օվկիանոսից։

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական աշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Գոյական խոսքի մաս

1․ Տրված բառերից առանձնացրու գոյականները. գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին։

տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ

2.«Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ» բառերը գրիր համապատասխան շարքերում:
Հիշի՛ր․  Անձ ցույց տվող գոյականները պատասխանում են ո՞վ կամ ովքե՞ր հարցերին:
Իր, երևույթ և կենդանի ցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչ կամ ինչե՞ր հարցերին:

Ո՞վ-Մանկիկ, մայր, զավակ, որդի
Ի՞նչ- մանկություն, գագաթ, առյուծ

3․ Գրիր անձ և իր ցույց տվող 10-ական գոյական։

անձ- հայրիկ, մայրիկ, պապիկ, տատիկ, ուսուցիչ, տղա, աղջիկ, վարորդ, որսորդ, խոհարար

իր-սեղան, աթոռ, մեքենա, համակարգիչ, պայուսակ, ջրաման, բաժակ, գլխարկ, ականջակալ, խմոր

4.Գտի՛ր յուրաքանչյուր բառինհամապատասխան վերջածանցը, կազմի՛ր ածանցավոր գոյականներ և որոշի՛ր, թե դրանցից յուրաքանչյուրը ինչ է ցույց տալիս՝ ի՞ր, թե՞ անձ: 

  • իր- խմորեղոն, հյուրանոց, ճաշարան, բառարան, ամանեղեն, գիշերանոց
  • անձ-արհեստավոր, հավաքարար, հեծանվորդ, ազգական, դատավոր, առևտրական, ճանապարհորդ, ներկարար

Արհեստ, հավաք, խմոր, հյուր, ճաշ, բառ, ազգ,հեծանիվ, աման, գիշեր, դատ, առևտուր, ճանապարհ, ներկ 

                                           + 

Եղեն, անոց, ավոր որդ, արար, արան, ական

Գոյական խոսքի մաս

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական: 

Գոյականները լինում են  անձնանիշ և իրանիշ

Ուշադրություն 

Իրանիշ գոյականները պատասխանում են ին՞չ, ինչե՞ր, անձնանիշ գոյականները՝ ո՞վ , ովքե՞ր հարցերին: 

Իրանիշ են այն գոյականները, որոնք ցույց են տալիս՝ 

1իրերoրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,

2կենդանիներoրինակ՝ արջ, կրիա,

3երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  

oրինակ՝  երազանք, ամպրոպ և այլն:

Անձնանիշ են միայն անձ ցույց տվող գոյականները, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝ 

  • · անձնանուններoրինակ՝  Հովհաննես ԹումանյանՏիգրան 
  • · մասնագիտությունզբաղմունք՝ oրինակ՝ դերասան, որսորդ, դարբին, տնտեսուհի: